«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • Մի՞թե ապրիլի 1-ին կպատասխանի

    Մի՞թե ապրիլի 1-ին կպատասխանի

    23.03.2013| 15:24
    Մարտի 22-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ գրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Քանի որ օրն ուրբաթ էր, ժամն էլ տարաժամ, ակնհայտորեն նամակը նախագահին կներկայացվի երկուշաբթի օրը և գործող կարգով նա 5-10 օր ունի արձագանքելու, հետևաբար իրադարձությունների զարգացմանը կարելի է սպասել ապրիլի 1-ի մերձակայքում: Եթե, իհարկե, բաց նամակը չհամարվի անհետաձգելի, ուրեմն և հրատապ պատասխան պահանջող:
  • Հարկադրական քայլեր ընդդեմ նախագահի

    Հարկադրական քայլեր ընդդեմ նախագահի

    23.03.2013| 15:23
    Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին, որոնց համաձայն նախագահն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող ցրել կառավարությունը:
  • Միայն ուղիղ բանակցություններ

    Միայն ուղիղ բանակցություններ

    23.03.2013| 15:21
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պաղեստինի ինքնիշխան պետության ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի պայքարել անկախ Պաղեստինի պետության ստեղծման համար:
  • Միկատին հույս ունի

    Միկատին հույս ունի

    23.03.2013| 15:20
    Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի կառավարությունը հրաժարական է տվել: Միկատիի համոզմամբ` Լիբանանը կարիք ունի ազգային փրկության կառավարության ներկա փուլում, որին կանդամակցեն քաղաքական բոլոր ուժերը:
  • ՌԴ նոր դեսպան, որ մեկ անգամ արդեն հեռացել է Կովկասից

    ՌԴ նոր դեսպան, որ մեկ անգամ արդեն հեռացել է Կովկասից

    23.03.2013| 15:18
    Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով փոխարինել է Իվան Վոլինկինը, որ մինչ նշանակումը ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն էր, իսկ 2007-ին աշխատել է Վրաստանի ՌԴ դեսպանատանը և վտարվել երկրից` ընդվզում կազմակերպելու մեղադրանքով:
  • Աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը

    Աշխարհասփյուռ քրդերը Երևանը դիտարկում են իրենց մշակութային կենտրոններից մեկը

    23.03.2013| 14:03
    Քուրդ ժողովրդին Նովրուզի՝ նոր տարվա տոնի, կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին և մաղթել համայնքին համերաշխություն, ծրագրերի իրականացում և նոր ձեռքբերումներ:
  • Իսրայելը ներողություն է խնդրել Թուրքիայից

    Իսրայելը ներողություն է խնդրել Թուրքիայից

    23.03.2013| 13:54
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Թուրքիայի հետ նորմալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Նա նաև ներողություն է խնդրել Թուրքիայից` Գազա մեկնող «Ազատության տորմիղ» նավի ծովային արգելափակման և դրա վրա հարձակման համար, ինչի հետևանքով 2010թ. հուլիսին 9 թուրք էր զոհվել: Թուրքիայի վարչապետի հետ հառախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն նշել է, որ ողբերգական սխալները նպատակադրված չէին։ Նա նաև խոստացել է զոհերի ընտանիքներին հատկացնել փոխհատուցում։
  • Պան Գի Մունը Լիբանանին համախմբման կոչ է արել

    Պան Գի Մունը Լիբանանին համախմբման կոչ է արել

    23.03.2013| 13:53
    Համախմբվել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի շուրջ. երեկ այսպիսի կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լիբանանի քաղաքական ուժերին երկրի վարչապետ Նաջիբ Միքաթիի հրաժարականից հետո։ Նա նաև ընդգծել է Լիբանանի զինված ուժերի դերը երկրի միասնականությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում։
  • Կիպրոսը փորձում է դուրս գալ ճգնաժամից

    Կիպրոսը փորձում է դուրս գալ ճգնաժամից

    23.03.2013| 13:50
    Կիպրոսի խորհրդարանն ուրբաթ օրն արտահերթ նիստում երեք որոշում է ընդունել, որոնք կնպաստեն բանկային համակարգը ճգնաժամից դուրս բերելու համար։ Նախ՝ ծրագրվում է ստեղծել «համերաշխության ազգային ֆոնդ», որը կհամախմբի պետական ակտիվները։
  • Կիպրոսի ֆինանսական ճգնաժամը շարունակվում է

    Կիպրոսի ֆինանսական ճգնաժամը շարունակվում է

    22.03.2013| 13:18
    Կիպրոսի իշխանությունները երկրի խորհրդարանին են ներկայացրել հակաճգնաժամային այլընտրանքային փաթեթ, որը թույլ կտա ստանալ ֆինանսական օգնություն և խուսափել երկրի սնանկացումից։ Առաջարկվող միջոցառումներից է պետական ակտիվների վաճառքը և բանկերի վերակազմավորումը։